«Լեո»-ն ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանում
- Armenian Futsal Teams-YSU
- Feb 10, 2018
- 1 min read

Ձմեռային դադարից հետո մինչ Բարձրագույն առաջնության գարնանային փուլի մեկնարկը
ֆուտզալիսների լավ մարզավիճակը պահպանելու համար «Լեո»-ն ունեցած ժամանակն օգտագործում է հնարավորինս ռացիոնալ կերպով՝ կազմակերպելով հերթական ընկերական հանդիպումներ այս անգամ հարևան Վրաստանում: Ֆուտզալի ՀՀ առաջնության գործող չեմպիոնը փետրվարի 14-ից 17-ը երկու ընկերական հանդիպում կանցնացնի վրացական առաջնության թիմերից երկուսի դեմ:
Նշենք, որ ՖԱ «Լեո»-ն Բարձրագույն առաջնության աշնանային փուլն ավարտել է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականով և գարնանային փուլը ևս անցկացնելու է նույն տրամադրվածությամբ: Թիմը համալրվել է հայ և օտարազգի նոր խաղացողներով, ինչը ևս խոստանում է ապահովել թիմի ելույթների չեմպիոնական ավարտը:
Kommentare