top of page

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

НОВОСТИ

Search

Հայտնի է Fan Clubs CUP 2018 աշուն մրցաշարի հաղթող թիմը:

  • Writer: Armenian Futsal Teams-YSU
    Armenian Futsal Teams-YSU
  • Dec 4, 2018
  • 1 min read

Ավարտվեց Fanclubs CUP 2018 աշնան մրցաշարը: Թիմերից ուժեղագույն Յուվենտուսին հաջողվեց դառնալ առաջնության կրկնակի չեմպիոն:

Չեմպիանական եզրափակիչ հանդիպմանը միմյանց դեմ դուրս եկան Գրանդ Քենդին և Յուվենտուսը, իսկ մինչ այդ երրորդ տեղի համար պայքարեցին Մանչեսթեր Յունայթեդ և Մովիսթար Երևան թիմերը:

Հանդիպումների արդյունքներով համառ պայքարում առաջնության 3-րդ տեղը զբաղեցրեց Մանչեսթեր Յունայթեդ-ը, իսկ Յուվենտուսը եզրափակչում 3:0 հաշվով նվաճեց չեմպիոնական գավաթը:

Արդյունքում, մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ`


1. Յուվենտուս

2. Գրանդ Քենդի ինտերնացիոնալ

3. Մանչեսթեր Յունայթեդ

4. Մովիսթար Երևան




Մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր թիմերը պարգևատրվեցին մեդալներով և գավաթներով, հատուկ մրցանակներ շնորհվեցին առաջնության ռմբարկու, լավագույն դարպասապահ, լավագույն ֆուտբոլիստ և Fair Play անվանակարգերում, իսկ MUNICH Armenia-ի կողմից բոլոր հատուկ մրցանակակիրները պարգևատրվեցին նվերներով:


Մանրամասն՝ http://totalfootball.am/news/0/251838-fanclubs-cup-youventouse-hrcakvec-cempion.html?fbclid=IwAR0Xg0MDGJWorLuN82kvgHYQNSE09Q-doMiqha9Fb8GB2bfCHUzwy4-JLTE


 
 
 

Comments


JOIN US ON FACEBOOK

© 2018 Armenian futsal teams YSU

  • Facebook Социальной Иконка
bottom of page