top of page

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

НОВОСТИ

Search

Մեկնարկել է ՀՀ ֆուտզալի 2018-2019թթ մրցաշրջանի բարձրագույն խմբի առաջնությունը:

  • Writer: Armenian Futsal Teams-YSU
    Armenian Futsal Teams-YSU
  • Dec 3, 2018
  • 1 min read

Դեկտեմբերի 2-ին մեկնարկել է 2018-2019թթ. մրցաշրջանի ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնությունը: Այս տարի առաջնությանը մասնակցում են հինգ թիմեր՝ նախորդ առաջնության չեմպիոն «Լեո»-ն, երևանյան ակումբ «Արմենիա Թրավել»-ը և առաջնության նորեկներ «Լոռի», «Արմավիր» և Գյումրին ներկայացնող «Կումայրի» թիմերը:

Չնայած այն հանգամանքին, որ այս տարի առաջնության մասնակից թիմերի քանակը նախորդ տարիների համեմատ քիչ է, այնուամենայնիվ դա չի խանգարում առաջնության հավուր պատշաճի կազմակերպմանն ու անցկացմանը. ՀՖՖ շտաբ-բնակարանում մինչ առաջնության մենարկը տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած հանդիպում-խորհրդակցություն մասնակից թիմերի ներկայացուցիչների և ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի պետ Խորեն Զարգարյանի, ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանի, ինչպես նաև ՀՖՖ ֆուտզալի բաժնի պետ Վահագն Հարությունյանի միջև:

Նշենք, որ առաջնության մեկնարկային տուրում «Կումայրի»-ն հյուրընկալեց «Արմավիր»-ին, իսկ «Արմենիա Թրավել»-ը՝ «Լոռի»-ին: Հանդիպումների արդյունքները կհրապարակվեն քիչ ավելի ուշ:

Առաջնության մեկնարկին Armenian Futsal Teams-ը հաջողություն է մաղթում մասնակից բոլոր թիմերին և հատկապես խրախուսում է մարզեր ներկայացնող թիմերի մասնակցությունը ֆուտզալի ՀՀ բարձրագույն առաջնությանը, քանի որ ՀՀ ողջ տարածքում մասսայականացման ու տարածման առաջին գրավականներից է նաև մարզային թիմերի ներգրավվածությունը ֆուտզալի առաջնություններին: Ակնկալում ենք հաջորդ առաջնություններում ունենալ ավելի շատ թվով թիմեր թե Երևանից, թե մարզերից:


 
 
 

Comments


JOIN US ON FACEBOOK

© 2018 Armenian futsal teams YSU

  • Facebook Социальной Иконка
bottom of page