Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Աշխարհի առաջնության ընտրական փուլին:
- Armenian Futsal Teams-YSU
- Jan 14, 2019
- 1 min read

Հունվարի 14-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն անցկանցնում է իր թվով երկրորդ մարզական հավաքը ֆուտզալի Աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ:
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռ.Նազարեթյանը հավաքական է հրավիրել 6 ակումբների 15 ֆուտզալիստերի:
Մարզական հավաքն ավարտելուց հետո հունվարի 15-ին հավաքականը կմեկնի Լիբանանի Բեյրութ քաղաք, ուր հունվարի 16-ից 17-ը կանցկացնի ընկերական երկու հանդիպում Զուկ Մոսբե և ՍԺՀ-Սպորտս 1875 ակումբների դեմ:
Հավաքականի կազմը՝
Դարպասապահներ
Դեյվիդ Ռիկարդո Չավես - Խրիստոս,ԱՄՆ
Սարգիս Ասկաջյան - Ռասինգ, Լիբանան
Ֆուտզալիստներ
Գարեգին Մաշումյան - Լեո, ՀՀ
Սարո Գալստյան- Լեո, ՀՀ
Սարո Մարդանյան- Լեո, ՀՀ
Հակոբ Ուզունկան - Լեո, ՀՀ
Էդվարդ Մկրտչյան - Լեո, ՀՀ
Գոռ Սարգսյան - Լեո, ՀՀ
Անդրանիկ Կարապետյան - Լեո, ՀՀ
Խաչատուր Միքայելյան - Լեո, ՀՀ
Գուրգեն Ավետիսյան - Արմենիա Թրավել, ՀՀ
Էդգար Կիրակոսյան - Արմենիա Թրավել, ՀՀ
Սարգիս Նասիբյան - Արմենիա Թրավել, ՀՀ
Սարգիս Մարգարյան - Բորիսով 900, Բելառուս
Տիգրան Վարդանյան - Շիրակ, ՀՀ
Comments