top of page

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

НОВОСТИ

Search

-Շնորհակալ եմ «Սպարտակ»-ին ինձ հավատալու համար, - Գ.Մաշումյան:

  • Writer: Armenian Futsal Teams-YSU
    Armenian Futsal Teams-YSU
  • Feb 20, 2018
  • 1 min read


«Չարբախ» ՖԱ և ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գարեգին Մաշումյանը «Սպարտակ»-ում իր նորամուտի մասին՝


- Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Սպարտակ»-ին ինձ հավատալու համար: Կարծում եմ՝ կկարողանամ թիմակիցներիս օգնել հաջողության հասնել և ուրախություն պարգևել երկրպագուներին: Ես շատ ուրախ եմ այսպիսի մեծ ակումբում հանդես գալու համար:

Մարզչական կազմն ու խաղացողներն ինձ շատ ջերմ ընդունեցին: Մարզումներն անցկացվում են բավականին բարձր տեմպով: Կարծում եմ ՝ աստիճանաբար ինձ ավելի վստահ կզգամ թիմի կազմում:


Հարցին, թե ինչպես է նա գնահատում իր առաջին ելույթը «Սպարտակ»-«Վոլգա» հանդիպմանը, Մաշումյանը պատասխանել է.


- Առաջնահերթ կցանկանայի թիմակիցներիս շնորհակալություն հայտնել ինձ աջակցելու համար: «Վոլգա»-ի դեմ հանդիպումից առաջ ընդամենը մի քանի մարզում էի անցկացրել, այդ իսկ պատճառով որոշ խաղային իրավիճակներում գուցե չկարողացա լավագույնս դրսևորվել : Շատ ուրախ եմ, որ կարողացա գոլի հեղինակ դառնալ, կարծում եմ ՝ այն ինձ էլ ավելի մեծ ինքնավստահություն կհաղորդի և կօգնի ավելի արագ ադապտացվել նոր թիմիս:

 
 
 

Comments


JOIN US ON FACEBOOK

© 2018 Armenian futsal teams YSU

  • Facebook Социальной Иконка
bottom of page