UEFA Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը՝ հուլիսի 5-ին:
- Armenian Futsal Teams-YSU
- Jul 5, 2018
- 1 min read

ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի նախնական և հիմնական փուլերում ներգրավված թվով 57 ֆուտզալ ակումբներ հուլիսի 5-ին, Երևանի ժամանակով ժամը 16.15-ին կմասնակցեն լիգայի վիճակահանությանը:
Հայաստանը ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայում կներկայացնի ՀՀ ֆուտզալի 2017-2018թթ Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն ՖԱ Լեո-ն, որն ընդգրկված է նախնական փուլում:
Նախնական փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 28-ից սեպտեմբերի 2-ը: Խմբային բարեհաջող ելույթներից հետո մեր ներկայացուցիչը հնարավորություն կունենա շարունակելու պայքարն արդեն հիմնական փուլում՝ հոկտեմբերի 2-ից 7-ն ընկած ժամանակահատվածում:
Վիճակահանության ընթացքին օնլայն հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ՝ https://www.uefa.com/uefafutsalchampionsleague/season=2019/draws/
Աղբյուրը՝ www.uefa.com
Comentarios