Գարեգին Մաշումյանը «Սպարտակ»-ի լավագույն խաղացողների թվում:
- Armenian Futsal Teams-YSU
- Mar 8, 2018
- 1 min read

«Չարբախ» ՖԱ և ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գարեգին Մաշումյանը մոսկովյան «Սպարտակ»-ի կազմում անցկացրած մի քանի հանդիպումից հետո արդեն իսկ լավագույնների շարքում է:
Մեր ֆուտզալիստը 3 հանդիպումների ընթացքում կարողացել է հեղինակել երկու գոլ և կատարել է գոլային երկու փոխանցում՝ տեղ գտնելով «Սպարտակ»-ի լավագույնների տասնյակում: Գոլ-փոխանցում սկզբունքով ընդհանուր հաշվով դա 4 ցուցանիշ է ապահովում մեր ֆուտզալիստի համար, ինչն ընդամենը 3 հանդիպման համար պարզապես հիանալի արդյունք է:
Աղբյուրը՝ http://mfcsm.ru/newsview/d3ca700d-8719-41d5-b3ec-5b961f38843a
コメント