top of page

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

НОВОСТИ

Search

«Բարեկամության գավաթ 2018». ՖԱ «Լեո»-ն վերադառնում է մրցանակներով:

  • Writer: Armenian Futsal Teams-YSU
    Armenian Futsal Teams-YSU
  • Aug 19, 2018
  • 1 min read


Օգոստոսի 15-ից 17-ը Բելառուսի Գոմել քաղաքում տեղի ունեցավ «Բարեկամության գավաթ 2018» խորագրով առաջնությունը, որին մասնակցում էին 4 երկրների ակումբներ՝ Ռուսական սուպեր լիգայի դեբյուտանտ «Դինամո»-ն, բելառուսական «ԲՉ»-ն,ֆուտզալի ՀՀ առաջնության չեմպիոն ՖԱ «Լեո»-ն և ուկրաինական էքստրա լիգայի 5-րդ ակումբ «Սոկոլ»-ը:


Եռօրյա համառ հանդիպումների արդյունքներով «Դինամո»-ն ՖԱ «Լեո»-ի հետ լավագույն տարբերություն ցուցանիշի հաշվին 7 միավորով զբաղեցրեց առաջին տեղը,7 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց ՖԱ «Լեո»-ն , 3-րդ տեղը բաժին ընկավ ուկրաինական «Սոկոլ»-ին ՝3 միավորով, իսկ Բելառուսական «ԲՉ»-ն 0 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը:

Մեր տղաները պարգևատրվեցին գավաթով և մեդալներով, ինչպես նաև արժանացան հատուկ մրցանակների՝

  • Գեղամ Մարտիրոսյան - առաջնության լավագույն խաղացող Լեո-ի կազմում

  • Գրեուտո դը Կալվարո - առաջնության լավագույն խաղացող


3 հանդիպումների ընթացքում «Լեո»-ն կարողացել է հեղինակել 5 գեղեցիկ գոլեր: Շնորհակալություն ենք հայտնում մեր տղաներին հրաշալի ելույթների համար և մաղթում կրկնակի ավել հաջողություններ սպասվող միջազգային առաջնություններում:

 
 
 

Комментарии


JOIN US ON FACEBOOK

© 2018 Armenian futsal teams YSU

  • Facebook Социальной Иконка
bottom of page