ԵՊՀ ֆուտզալի աղջիկների թիմ: Չեմպիոնության կես ճանապարհին:
- Armenian Futsal Teams-YSU
- Oct 18, 2018
- 1 min read

Երևանում մեկնարկած ուսանողական մարզական խաղերի ծրագրով նախատեսված աղջիկների ֆուտզալի մրցաշարը արդեն իսկ հատել է հասարակածը: Այս տարի տևական դադարից հետո ԵՊՀ ֆուտզալի աղջիկների թիմը վերսկսեց իր ելույթները մրցաշարում նոր թափով և նոր ուժերով: Երկու տարի անընդմեջ չմասնակցելով որևիցէ մրցաշարի՝ ԵՊՀ աղջիկների թիմն այս մրցաշրջանին ներկայացավ ամբողջապես պատրաստված ու միմիայն չեմպիոնի տիտղոսը նվաճելու տրամադրվածությամբ:
Հոկտեմբերի 15-ին ԵՊՀ-ն հանդիպեց ՀՊՃՀ թիմի հետ և տոնեց իր անդրանիկ հաղթանակը՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:
Մրցաշարի երկրորդ խաղային օրը՝ հոկտեմբերի 16-ին, ԵՊՀ թիմը 3:1 հաշվով պարտության մատնեց ՀՊՄՀ թիմին՝ տանելով իր երկրորդ անընդմեջ հաղթանակը:
Խաղային երրորդ օրվա հաղթական ելքը որոշիչ կլինի աղջիկների համար. ԵՊՀ թիմը հնարավորություն կունենա է երրորդ հաղթանակով ապահովելու իր բացարձակ չեմպիոնությունը այս մրցաշրջանում:
Իսկ առայժմ անցկացնելով երկու հաղթական հանդիպում՝ ԵՊՀ աղջիկները 6 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Նշենք, որ նախորդ երկու հանդիպումների արդյունքներով ԵՊՀ-ն հեղինակել է 7 գոլ և բաց թողել միայն 1-ը:
Հաջողություն ենք մաղթում թիմին սպասվող հանդիպումներում:
Comments