top of page

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

НОВОСТИ

Search

ԵՊՀ ֆուտզալի աղջիկների թիմը՝ ուսանողական մարզական խաղերի ֆուտզալի առաջնության 2018թ չեմպիոն

  • Writer: Armenian Futsal Teams-YSU
    Armenian Futsal Teams-YSU
  • Oct 20, 2018
  • 2 min read

Հոկտեմբերի 15-ից ուսանողական 19-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրով մեկնարկած աղջիկների ֆուտզալի առաջնությունը մոտեցավ ավարտին: Չեմպիոնի կոչման համար պայքարեցին ԵՊՀ, ՀՌՍՀ, ՀԱԱՀ, ՀՊՃՀ և ՀՄՊՀ թիմերը:

Խաղային վերջին օրը՝ հոկտեմբերի 19-ին, ՀՌՍՀ-ն հյուրընկալեց առաջնության եզրափակիչ հանդիպումները:

Ժամը 14.00-ին միմյանց դեմ մրցեցին ՀՊՃՀ և ՀԱԱՀ թիմերը, որում ՀԱԱՀ թիմը հաղթանակ տարավ:

Ժամը 15.00-ին չեմպիոնի տիտղոսը վիճարկելու համար միմյանց դեմ դուրս եկան ԵՊՀ և ՀՌՍՀ թիմերը: Երկկոմանի համառ ու լարված պայքարի ընթացքում եզրափակելով հանդիպումը հաղթական ոչ-ոքիով՝ ԵՊՀ աղջիկների թիմը, 10 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը, նվաճեց չեմպիոնի կոչումը, իսկ ՀՍՌՀ թիմը՝ 8 միավորով դարձավ առաջնության փոխչեմպիոն : Բրոնզե մեդալակիր դարձավ ՀԱԱՀ թիմին:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ֆուտզալի աղջիկների թիմը բաց էր թողել նախորդ առաջնությոնը տեխնիկական որոշակի խնդիրների պատճառով, և այս տարի վերստին հայտավորվելով ամբողջական կազմով՝ վերադարձրեց իր չեմպիոնական կոչումը՝ համալսարանին տալով երրորդ չեմպիոնական գավաթը:

Նշենք, որ ԵՊՀ ֆուտզալի աղջիկների թիմն ուսանողական հանրապետական մարզական խաղերի ծրագրով արդեն իսկ մասնակցել է ֆուտզալի նախորդ առաջնություններին՝ դառնալով կրկնակի չեմպիոն: Բաց թողած առաջնությունից հետո սա թերևս իրական չեմպիոնական come-back էր:

Անդրադառնալով թիմային ցուցանիշներին՝ նշենք, որ ԵՊՀ թիմն այս առաջնությունում չի գրանցել պարտություն և ոչ մի հանդիպումներում, հեղինակել է 13 և բաց թողել ընդամենը 2 գնդակ:

ԵՊՀ թիմի կազմում առաջնության 13 գոլերը հեղինակեցին ՝

Հեղինե Չոփիկյանը (N16)

Մարիանա Ենոքյանը (N7)

Գոհար ԲԵսալյանը (N13)

Աննա Էքիզյանը (N9)

Սիրանուշ Ստեփանյանը (N11)


Առաջնությունում թիմի դարպասը հնարավորինս անառիկ պահեց գլխավոր դարպասապահ Օֆելյա Ասլանյանը (N1), ով և ներկայացվելու է որպես առաջնության լավագույն դարպասապահ՝ ամենաքիչ բաց թողած գնդակների թվով:

Քրտնաջան աշխատանքի համար մեծ և խորին շնորհակալություն թիմի գլխավոր մարզիչ Յուրա Մուրադյանին, շնորհակալություն ողջ թիմին համախմբվածության և հիանալի մրցաշրջան անցկացնելու համար, ինչպես նաև բոլոր երկրպագուներին, ովքեր աջակցեցին աղջիկներին՝ հավատալով վերջիններիս հաղթանակին:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ֆուտզալի աղջիկների թիմը բաց էր թողել նախորդ առաջնությոնը տեխնիկական որոշակի խնդիրների պատճառով, և այս տարի վերստին հայտավորվելով ամբողջական կազմով՝ վերադարձրեց իր չեմպիոնական կոչումը՝ համալսարանին տալով երրորդ չեմպիոնական գավաթը:

Եվ վերջում, ԵՊՀ թիմի հայտավորված ամբողջական կազմը՝

  • Գլխ մարզիչ՝ Յ. Մուրադյան

  • Դարպասապահ՝ Օ. Ասլանյան

Հարձակվողներ՝

  • Գ.Բեսալյան

  • Ա.Էքիզյան

  • Ս.Ստեփանյան

  • Օ.Տոնոյան

Ենթահարձակվողներ՝

  • Մ.Ենոքյան

  • Մ.Բեգլարյան

  • Հ.Չոփիկյան

  • Լ.Քամալյան

Պաշտպաններ՝

  • Թ.Ղազարյան

  • Ա.Տիգրանյան

  • Շ.Կարապետյան

  • Մ.Ասլանյան

 
 
 

Comments


JOIN US ON FACEBOOK

© 2018 Armenian futsal teams YSU

  • Facebook Социальной Иконка
bottom of page