Կայացավ ՀՀ ֆուտզալի Բարձրագույն խմբի 2017-2018թթ առաջնության պարգևատրումը:
- Armenian Futsal Teams-YSU
- Jun 18, 2018
- 1 min read

Հունիսի 18-ին Երևանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում կայացավ . ՀՀ ֆուտզալի Բարձագույն խմբի 2017-2018թթ առաջնության մրցանակակիրների պարգևատրումը:
ՀՖՖ պաշտոնական էջի փոխանցմամբ՝ հատուկ մրցանակ ստացավ մրցավար Սամվել Զարգարյանը, ով այս առաջնությունյամբ ավարտեց իր մրցավարական կարիերան, «Ոսկե խաղակոշիկը» և պատվոգիրը հանձնվեցին ՀՀ ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկու, ՖԱ «Շիրակ» ֆուտբոլիստ Արա Մկրտչյանին, ով առաջնությունում դարձել է 93 գոլի հեղինակ:
2017-2018թթ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը և պատվոգիրը հանձնվեցին ՖԱ «Չարբախ» թիմի ֆուտբոլիստ Դավիթ Սուջյանին:
Բրոնզե և արծաթե մեդալները հանձնվեցին համապատասխանաբար ՖԱ «Արմենիա Թրավել» և ՖԱ «Չարբախ» թիմերին: Ոսկե մեդալները և Չեմպիոնական գավաթը ՖԱ «Լեո» թիմին հանձնեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ:
Աղբյուրը՝ http://www.ffa.am/hy/1529327937#.WyeyRpc_Lak.facebook
Comments