top of page

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

НОВОСТИ

Search

ՀՀ-ն արդեն ունի ֆուտզալի կանանց ազգային հավաքական

  • Writer: Armenian Futsal Teams-YSU
    Armenian Futsal Teams-YSU
  • Jul 1, 2018
  • 1 min read


Շարունակվում են ՀՀ ֆուտզալի զարգացման, տարածման և մասսայականացման ծրագրերի իրականացումը: Այս անգամ ուշադրության կենտրոնում կանանց ֆուտբոլն է:

ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հունիսի 29-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում իր առաջին մարզումն անցկացրեց ֆուտզալի կանանց Հայաստանի ազգային նորաստեղծ հավաքականը: Մարզումներն անցկացնում է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:

Նշենք, որ կանանց հավաքականը մասնակցելու է 2019 թվականի Ֆուտզալի Կանանց Եվրոպայի առաջին առաջնության ընտրական մրցաշարին: Նախընտրական փուլի հանդիպումները կայանալու են օգոստոսի 21-ից 26-ն ընկած ժամանակահատվածում: 

Նախընտրական փուլի վիճակահանությունը կայանալու է հուլիսի 5-ին: Իսկ մինչ այդ ՀՖՖ-ն շարունակելու է գտնել լավագույն կադրեր հավաքականի կազմը համալրելու և կերտելու համար մեծ նորուժով և պատրաստվածության բարձր մակարդակով աշխարհին ներկայանալի ֆուտզալի կանանց հավաքական:


Լուսանկարը և նյութի աղբյուրը՝ http://www.ffa.am

 
 
 

Comments


JOIN US ON FACEBOOK

© 2018 Armenian futsal teams YSU

  • Facebook Социальной Иконка
bottom of page