top of page

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

НОВОСТИ

Search

Մունդիալ 2018-ին ընդառաջ: Հետաքրքիր փաստեր ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին:

  • Writer: Armenian Futsal Teams-YSU
    Armenian Futsal Teams-YSU
  • Jun 14, 2018
  • 1 min read

Ու կրկին ֆուտբոլասերներն աշխարհի տարբեր անկյուններից մեկ ամիս շարունակ մի շունչ ու մարմին դարձած գամվելու են հեռուստաէկրաններին և ողողելու են մարզադաշտերը: Մունդիալ 2018-ն այս տարի ընդունում է Ռուսաստանի Դաշնությունը: Ինչպիսի՞ն են մինչ այս տեղի ունեցած աշխարհի առաջնությունների ցուցանիշները՝ կծանոթանանք միասին:


1930թ Ուրուգվայը դարձավ առաջին երկիրը, ուր պաշտոնապես անցկացվեց ամենաառաջին մունդիալը, որին մասնակցեցին 13 երկրների հավաքականներ՝ 7-ը Հարավային Ամերիկայից, 5-ը՝ Եվրոպայից և 2-ը Հյուսիսային Ամերիկայից: Ի դեպ Աշխարհի առաջնության պատմության մեջ սա մասնակից թիմերի թվով ամենափոքր ցուցանիշն է:

Առաջին մունդիալի առաջին չեմպիոն դարձել է Ուրուգվայը՝ 4:2 հաշվով եզրափակչում հաղթելով Արգենտինայի հավաքականին:

Մինչ այս լավագույն ցուցանիշներով առաջնությանը հանդես է եկել Բրազիլիայի ազգային հավաքականը՝ 5 չեմպիոնություն 20 առաջնությունների ընթացքում:

Բրազիլիայի հավաքականն առայժմ միակն է, որը մասնակցել է բոլոր 21 մունդիալներին: Իրենց մասնակցության ցուցանիշներով Բրազիլիային նախորդում են գործող չեմպիոն Գերմանիան և Իտալիան:

Ակումբներից «Մանչեսթեր Սիթի»-ն 21-րդ մունդիալում ունի ամենաշատ թվով ֆուտբոլիստներ՝ 16, «Ռեալ»-ի ֆուտբոլիստները 15-ն են, «Բարսելոնա»-ինը` 14-ը:

Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Միրոսլավ Կլոզեն է իր խփած 16 գնդակներով, իսկ մեկ առաջնության ընթացքում խփած մաքսիմալ գոլերի թվով առաջատարը Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ժյուստ Ֆոնտենն է՝ 13 գնդակով:

Ջանլուիջի Բուֆֆոնն այն ֆուտբոլիստներից է, ով ամենաշատ մասնակցությունն է ունեցել աշխարհի խաղերում՝ 5 մասնակցություն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում:

Ինչպիսի նոր արդյունքներ ու ռեկորդներ կունենանք 21-րդ մունդիալի ընթացքում՝ ցույց կտա ժամանակը: Իսկ առայժմ բոլոր թիմերին կմաղթենք հաջողություն իրենց ելույթներում՝ ակնկալելով տեսնել տիեզերական գեղեցկության գոլեր ու սեյվեր:

 
 
 

Comments


JOIN US ON FACEBOOK

© 2018 Armenian futsal teams YSU

  • Facebook Социальной Иконка
bottom of page