top of page

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

НОВОСТИ

Search

«Յուվենտուս»-ը՝ Fan Clubs Cup 2018 ֆուտզալի սիրողական մրցաշարի չեմպիոն:

  • Writer: Armenian Futsal Teams-YSU
    Armenian Futsal Teams-YSU
  • May 15, 2018
  • 1 min read

Երկամսյա համառ պայքարներից հետո հաղթական ավարտին մոտեցավ Fanclubs CUP 2018 ֆուտզալի սիրողական ամենամյա մրցաշարը: Մայիսի 13-ին կայացան մրցաշարի եզրափակչի հանդիպումները:

Երրորդ տեղը վիճարկեցին «Բավարիա» - «Արսենալ» թիմերը, ինչի արդյունքում առաջնության նորեկ «Արսենալ»-ը 10-4 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բավարիա»-ի դեմ՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր:


Փլեյ-օֆֆ-ում իր հետևում թողնելով մի շարք թիմերի՝ եզրափակչում «Յուվենտուս»-ը ուժերը չափեց մրցաշարի ևս մեկ ֆավորիտի՝ «Ռոյալ Լեոպարդս»-ի հետ: Դիտարժան ու լարված պայքարի արդյունքում 3:2 հաշվով վերջինս ճանաչվեց մրցաշարի հաղթող, իսկ «Ռոյալ Լեոպարդս»-ին բաժին ընկավ մրցաշարի փոխչեմպիոնությունը: Ինչպես փոխանցում է TF կայքը ՝ «Յուվենտուս»-ի ավագ Հ. Միանսյանի խոսքերով իրենց թիմը հաղթանակը վաստակել է քրտնաջան աշխատանքի շնորհիվ:


TF Կայքի փոխանցմամբ՝ որպես գլխավոր մրցանակ՝ մրցաշարի կազմակերպիչները հաղթող կողմին, ինչպես նաև իրենց լավագույնս դրսևորած մի շարք խաղացողների տարբեր անվանակարգերում արժանացրին Վրաստանում կայանալիք մրցաշարի մասնակցության ուղեգրերի:



 
 
 

Comments


JOIN US ON FACEBOOK

© 2018 Armenian futsal teams YSU

  • Facebook Социальной Иконка
bottom of page