top of page

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

НОВОСТИ

Search

Ֆուտզալի ՀՀ կանանց ազգային հավաքականը Մոլդովայում է:

  • Writer: Armenian Futsal Teams-YSU
    Armenian Futsal Teams-YSU
  • Aug 20, 2018
  • 1 min read

Օգոստոսի 20-ին ֆուտզալի ՀՀ կանանց ազգային հավաքականը մեկնեց Մոլդովա, ուր օգոստոսի 21-ից 23-ը կկայանան ֆուտզալի կանանց Եվրոպայի առաջնության նախնական փուլի հանդիպումները:

Կանանց Հայաստանի ընտրանին C խմբում օգոստոսի 21-ին Քիշնևում կհանդիպի նախ Մոլդովայի, իսկ 22-ին՝ Բելառուսի հավաքականների հետ: Մեր աղջիկները հաջորդ փուլի ուղեգիր նվաճել կարող են միայն երկու բացարձակ հաղթանակի պարագայում:

ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ֆուտզալի ՀՀ կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստուհիներին՝


Նոռա Եղյան

Անի Կարապետյան

Լուսինե Հովհաննիսյան

Նելլի Ստեփանյան

Անի Ղուկասյան

Աննա Կարապետյան

Մարինե Կարապետյան

Արմինե Խաչատրյան

Լուիզա Ղազարյան

Մարիամ Նալբանդյան

Անյուտա Գալստյան

Հեղինե Չոպիկյան


Հաջողություն ենք մաղթում մեր նորաստեղծ հավաքականին գալիք ելույթներում:

 
 
 

Comments


JOIN US ON FACEBOOK

© 2018 Armenian futsal teams YSU

  • Facebook Социальной Иконка
bottom of page